Հայկ Մարտիրոսյանը Բիելի բլից մրցաշարի հաղթող է դարձել

Հայկ Մարտիրոսյանը Բիելի բլից մրցաշարի հաղթող է դարձել
Հայ շախմատիստը միանձնյա զբաղեցրել է առաջին հորիզոնականը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը Բիելի բլից մրցաշարի հաղթող է դարձել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Շվեյցարիայում ավանդական դարձած Բիելի մրցաշարի շրջանակում Հայկ Մարտիրոսյանը 13 հնարավորից վաստակեց անհավանական 12,5 միավոր և միանձնյա զբաղեցրեց առաջին հորիզոնականը»,– ասված է հաղորդագրությունում։
Մարտիրոսյանն այս հաղթանակով բարելավեց իր գործակիցը 37,4 կետով։
Բիելի մրցաշարն այս տարի անցկացվում էր 55-րդ անգամ։
Լևոն Արոնյանը հաղթել է շախմատի օնլայն մրցաշարում