ԵՄ խորհուրդը համաձայնեցրել է Ուկրաինային 500 մլն եվրոյի ռազմական օգնության 5-րդ տրանշը

Շառլ Միշել
ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության ընդհանուր ֆինանսավորումը հասել է 2,5 մլն եվրոյի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Եվրամիության խորհուրդն այսօր համաձայնեցրել է 500 մլն եվրոյի չափով ռազմական օգնության հինգերորդ տրանշի հատկացումը Ուկրաինային: Տեղեկությունը հայտնում է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը։
«Ես ողջունում եմ Ուկրաինայի համար նախատեսված հինգերորդ տրանշի վերաբերյալ քաղաքական համաձայնագիրը... Ռազմական սարքավորումների տեսքով աջակցությունը կազմում է 2,5 մլրդ եվրո»,- գրել է նա Twitter-ում։
Բորելը հույս ունի, որ Ուկրաինայի նավահանգիստներն այս շաբաթ կապաշրջափակվեն
Ավելի վաղ եվրոպական բարձրաստիճան աղբյուրն ասել էր, որ հնարավոր է` ԵՄ արտգործնախարարները հուլիսի 18-ին համաձայնեցնեն Ուկրաինային 500 մլն եվրոյի չափով ռազմական օգնության հինգերորդ տրանշը: Աղբյուրը չէր նշել գումարի հատկացման կոնկրետ ժամկետը։
ԴԺՀ-ում շուրջ 250 օտարերկրյա վարձկան է ոչնչացվել. ՌԴ ՊՆ