ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո ասել է, որ ԵՄ-ն պետք է պատրաստվի ռուսական գազի մատակարարումների զգալի կրճատմանը, սակայն նման սցենարը «դժվար» է։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք չենք քննարկում պատժամիջոցները ռուսական գազի դեմ, մենք քննարկում ենք ռուսական գազի մատակարարումների զգալի կրճատումը, դա հեշտ սցենար չի լինի, բայց մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- ասել է նա։
Բորելը հավելել է, որ պետք է զգոն լինեն, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ կարող է լինել։
«Մենք կշարունակենք վերահսկել գազի մատակարարման իրավիճակը, որն ամենալուրջ մտահոգությունն է առաջացնում մեր հասարակության, մեր տնտեսությունների համար», - ասել է նա:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո արևմտյան երկրները սկսեցին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության դեմ, մասնավորապես, ռուսական էներգետիկ ռեսուրսների նկատմամբ։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանի զսպման և թուլացման քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, և պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը։