ԴԺՀ-ում շուրջ 250 օտարերկրյա վարձկան է ոչնչացվել. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
ՌԴ պաշտպանության նախարարությունը Ուկրաինայում իրականացվող հատուկ գործողության վերաբերյալ նոր տվյալներ է ներկայացրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը բարձր ճշգրտության օդային բազավորման հրթիռներով խոցել են ԴԺՀ Կոնստանտինովկայում գտնվող ուկրաինական «օտարերկրյա լեգեոնի» վարձկանների ժամանակավոր տեղակայման կետը` ոչնչացնելով շուրջ 250 օտարերկրյա գրոհայինի։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ոչնչացվել է նաև յոթ զրահամեքենա, 12 հատուկ մեքենա։
Բացի այդ, Ռուսաստանի զինված ուժերը Չերկասիի շրջանում գերճշգրիտ զենքերով ոչնչացրել են մինչև 60 ազգայնականի։
Պաշտպանության նախարարությունը հայտնում է նաև, որ ՌԴ զինվորականները հակամարտկոցային պայքարի շրջանակում խոցել են «Ուրագան» բազմակի հրթիռային համակարգերի երկու մարտկոց և «Գրադ » համազարկային կրակի ռեակտիվ համակարգի երեք դասակ։
ՌԴ–ն և Իրանը կարող են համագործակցել պատժամիջոցների հետևանքները նվազագույնի հասցնելու համար
Նշվում է նաև, որ Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ՌԴ զինվորականները ոչնչացրել են գրեթե 4,1 հազար տանկ և այլ զրահատեխնիկա։
«Ռազմական հատուկ գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 257 ինքնաթիռ, 142 ուղղաթիռ, 1564 անօդաչու թռչող սարք, 356 զենիթահրթիռային համակարգ, 4099 տանկ և այլ զրահատեխնիկա»,- ասվում է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 145-րդ օրը։