ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի «Բրայզ-Նորթոն» բազան (Օքսֆորդշիր) շարքից դուրս է եկել անոմալ շոգի պատճառով: Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը՝ վկայակոչելով բանակում իր աղբյուրները։
Անցյալ շաբաթ հաղորդվել էր, որ թռիչքուղու փափկելու հետևանքով դադարեցվել է Լինքոլնշիր կոմսության «Քրանուել» բազայի գործունեությունը:
Աղբյուրի տեղեկություններով՝ «Բրայզ-Նորթոն» չվերթերը դադարեցվել են արդեն առավոտյան։
Նշվում է, որ թռիչքուղիները չեն կարող անվտանգ համարվել օգտագործման համար, եթե արևի ազդեցությունից դրանց ասֆալտային ծածկույթը կպչուն է դառնում:
Եվս մեկ աղբյուր հայտնել է արտակարգ իրավիճակներում գործողությունների ծրագրի մշակման մասին՝ կլիմայական պայմանների պատճառով ռազմական գործողությունների հնարավոր ձախողում թույլ չտալու համար:
Օդերևութաբանների կանխատեսումներով՝ ջերմաչափի սնդիկի սյունը երեքշաբթի կարող են բարձրանալ մինչև 40 աստիճան: