Բլոգեր Միկա Բադալյանի կալանքը երկարաձգվել է 20 օրով

Բլոգեր Միկա Բադալյանը բողոքի ակցիային. Արխիվային լուսանկար
Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ կալանքը չի կարող երկարաձգվել, քանի որ նոր քրեական օրենսգրքում չկա այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Բլոգեր Միկա Բադալյանի կալանքը երկարաձգվել է 20 օրով։ Այս մասին սոցցանցերում գրել է նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Միքայել Բադալյանի կալանքի ժամկետը երկարացվել է 20 օրով»,- գրել է փաստաբանը` ավելացնելով, որ որոշումը կայացրել է դատավոր Շիրինյանը։
Բադալյանի պաշտպանական կողմը նշում է, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած է ճանաչվել 259-րդ հոդվածը, սակայն քննիչը դրա հիման վրա է առաջարկել երկարաձգել կալանքը։
Նշենք, որ տարբեր քրեական գործերով կալանավորվել են «Դիմադրություն» բողոքի շարժման տասը ակտիվիստներ։ Ընդդիմությունը նրանց կալանավորումը համարում է քաղաքական հետապնդում։
Հիշեցնենք, որ Բադալյանը բերման է ենթարկվել Երևանի Ազատության հրապարակից ապրիլի 22-ին։ Հայաստանի քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն` Բադալյանը, չունենալով ստույգ տվյալներ, ապրիլի 11-ին իր Telegram ալիքում հայտարարություն է տարածել, որ Հայաստանում, հնարավոր է՝ ահաբեկչություններ իրականացվեն։
«Ռեպրեսիաների հույսին են»․ Միկա Բադալյանի աջակիցները դատարանի շենքի մոտ են