Ավստրիան մտադիր չէ անդամակցել ՆԱՏՕ-ին․ կանցլեր Նիհեմ

Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերը. Արխիվային լուսանկար
Վիեննան հավատարիմ է ԵՄ-ի համատեղ քաղաքականությանը անվտանգության ոլորտում, ինչպես նաև նախատեսում է ավելի շատ ներդրումներ կատարել սեփական պաշտպանության համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ավստրիան չի պատրաստվում անդամակցել ՆԱՏՕ-ին, ինչպես Շվեդիան և Ֆինլանդիան։ Այս մասին Վիեննայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է կանցլեր Կարլ Նեհամերը, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով տեղական Pravda թերթին։
Նեհամերի խոսքով՝ Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերի հետ իր բանակցությունների ընթացքում ուշադրություն է դարձվել Ուկրաինայում տիրող իրավիճակին, Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու որոշմանը։ Այս համատեքստում Նեհամերը նշել է, որ Վիեննան մտադիր չէ հետևել սկանդինավյան երկրների օրինակին։
«Ավստրիայում նման քննարկում չկա»,- ընդգծել է կանցլերը։
Նրա խոսքով` Ավստրիան հավատարիմ է ԵՄ անվտանգության միասնական քաղաքականությանը, ինչպես նաև նախատեսում է ավելի շատ ներդրումներ կատարել սեփական պաշտպանության համար։
Հիշեցնենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են փոխանցել դաշինքին միանալու դիմում։