Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան

Արարատ Միրզոյան
ՀՀ արտգործնախարարը պատրաստվում է տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր քննարկել Վարշավայում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 19-ին պաշտոնական այցով կգտնվի Լեհաստանում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Այցի շրջանակում Միրզոյանը հանդիպումներ կունենա Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ–լեհական հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։
Երևանը և Բաքուն կոնկրետ արդյունքների չեն հասել. Վրաստանի ԱԳՆ-ն` Թբիլիսիի հանդիպման մասին
Արարատ Միրզոյանը և Զբիգնև Ռաուն իրենց հանդիպումից հետո հայտարարություններ կանեն ԶԼՄ–ների համար։
Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Քերըն Դոնֆրիդին