Ալեն Սիմոնյանը պատգամավորներին արձակուրդ է ուղարկել

Ազգային ժողովի պատգամավորները աշխատանքի կվերադառնան օգոստոսի 29-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. Ազգային ժողովի պատգամավորները 30 աշխատանքային օրով արձակուրդ են գնացել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համապատասխան կարգադրությունը հրապարակվել է խորհրդարանի կայքում։

«Ազգային ժողովի պատգամավորներին (բացառությամբ Ազգային ժողովի նախագահի) տրամադրել 2022 թվականի ամենամյա հերթական արձակուրդը՝ 30 աշխատանքային օր, 2022 թվականի հուլիսի 18-ից օգոստոսի 26-ը ներառյալ»,- ասված է փաստաթղթում։

Ըստ այդմ` պատգամավորները աշխատանքի կվերադառնան օգոստոսի 29-ին, քանի որ օգոստոսի 26-ը ուրբաթ է։
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն արձակուրդ կգնա 18 աշխատանքային օրով` 2022 թվականի օգոստոսի 8-31-ը ներառյալ:
Արձակուրդ չտալու դեպքում գործատուն կտուգանվի. օրենքում փոփոխություններ են նախատեսվում
Սիմոնյանի կարգադրության համաձայն` Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին ու Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանին տրամադրվել է 2022 թվականի ամենամյա հերթական արձակուրդի մի մասը՝ 28 աշխատանքային օր` 2022 թվականի հուլիսի 25-ից օգոստոսի 31-ը ներառյալ: