ԱԱԾ-ն ու ԱԳՆ-ն հրաժարվում են մեկնաբանություններ տալ Մուրադ Փափազյանին ՀՀ չթողնելու դեպքով

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ (Ֆրանկ) Փափազյանը
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ (Ֆրանկ) Փափազյանը. Արխիվային լուսանկար
Մուրադ Փափազյանը Երևան էր ժամանել հուլիսի 13-ի երեկոյան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրա մուտքը ՀՀ արգելել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԱԾ-ն ու ԱԳՆ-ն հրաժարվում են մեկնաբանություններ տալ ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ (Ֆրանկ) Փափազյանի վերաբերյալ։ Sputnik Արմենիան հարցում էր ուղարկել գերատեսչություններին և խնդրել պարզաբանել՝ ինչո՞ւ է Փափազյանին արգելվել մուտք գործել ՀՀ, և ինչո՞ւ է Փափազյանը հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում «անցանկալի անձ»։

ԱԳՆ-ն ի պատասխան հարցման նշել է, որ դա իր իրավասություններից դուրս է, ԱԱԾ-ն էլ հրաժարվել է տեղեկություն տրամադրել` անձնական կյանքի գաղտնիության հիմքով։

Հիշեցնենք՝ Մուրադ Փափազյանը Երևան էր ժամանել հուլիսի 13-ի երեկոյան։ «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են նրա մուտքը ՀՀ, վերցրել անձնագիրը, ապա ուղեկցել Ֆրանսիա մեկնող ինքնաթիռ։
Մուրադ Փափազյանն այս մասին գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում և նշել, որ դա արվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական հրամանով։
Ըստ «Դիմադրություն» շարժման՝ Փափազյանին երկիր չթողնելը Թուրքիայի պահանջն է եղել։ Իշխան Սաղաթելյանի խոսքով` քննարկում են հստակ նախապայմաններ, որոնցից են նաև նրանք, որ Հայաստանը ճանաչի Թուրքիայի ներկայիս սահմանները և հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից։
Հետևանքներ կարող են լինել. Արամ Ա–ն` հայ–թուրքական բանակցությունների և Փափազյանի մասին