Վուչիչին արգելել են Յասենովաց մուտք գործել. Սերբիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Խորվաթիային

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը. Արխիվային լուսանկար
Պաշտոնական Բելգրադը Զագրեբի որոշումը որակել է որպես սկանդալային, վախեցնող և անհավանական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՍերբիայիԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Խորվաթիային, քանի որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչին արգելել են այցելել Յասենովաց նախկին համակենտրոնացման ճամբար։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սերբիայի ԱԳՆ Նիկոլա Սելակովիչը։
Սերբիայի ՆԳՆ Ալեքսանդր Վուլինը քննադատել է Զագրեբի քայլը` հայտարարելով, որ այժմ Խորվաթիայի պաշտոնական անձինք պետք է շատ մանրակրկիտ ձևով հիմնավորեն, թե ինչու են ցանկանում մուտք գործել Սերբիա։
Սելակովիչն էլ հայտնել է, որ սերբական կողմն ապշած է Զագրեբի նման հակաեվրոպական որոշումից։
Նրա խոսքով` Խորվաթիան հայտնում է, թե իրենք տեղեկացված չեն եղել Վուչիչի այցի մասին և, որ պաշտոնական անձի այց չի կարող մասնավոր կարգով թույլ տրվել։
«Սերբիայի ԱԳՆ–ն բողոքի նոտա է հղել, որը Խորվաթիայի դեսպանատան գործերի հավատարմատարը հրաժարվել է ընդունել։ Այդ պատճառով ես այն կկարդամ հենց այստեղ։ Արտաքին գործերի նախարարությունն ապշած է Խորվաթիայի իշխանությունների հակաքաղաքակրթական և հակաեվրոպական որոշումից, որ Սերբիայի նախագահը չի կարող այցելել Յասենովաց հուշահամալիր»,– ասել է Սելակովիչը։
Սերբիայի իշխանությունները Զագրեբի որոշումը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո որակում են որպես սկանդալային, վախենալու և անհավանական։
«Սերբիայի կառավարությունը միջազգային իրավունքին համապատասխան պատասխան միջոցներ կձեռնարկի»,– ասել է նախարարը։
Նա նաև հավելել է, որ հուլիսի 18-ին Վուչիչն իր պատասխանը կհղի Խորվաթիայի իշխանություններին։
Նշենք, որ Յասենովացի համակենտրոնացման ճամբարների ցանցը, որը այսպես կոչված «Խորվաթիա անկախ պետության» տարածքում է եղել, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գործել է 1941-1945 թթ.։ «Անկախ Խորվաթիա պետությունը» խորվաթական նացիստների առաջնորդ Անտե Պավելիչի գլխավորությամբ զբաղեցրել է ներկայիս Խորվաթիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի ու Հյուսիսային Սերբիայի տարածքը։
Յասենովացում նացիստները ոչնչացրել են 100 հազարից ավելի սերբ, հրեա, գնչու և այլախոհ, բայց զոհերի հստակ թվի մասին տեղեկություն չկա։
ԵՄ պատժամիջոցների պատճառով Սերբիան նոյեմբերի 1-ից չի կարողանա նավթ ներկրել ՌԴ-ից. Վուչիչ