Թուրքիայում ավտոբուս է վթարի ենթարկվել. տուժել է 30 մարդ

Թուրքիայի շտապօգնության աշխատակիցները. Արխիվային լուսանկար
Վթարի վայր են ժամանել շտապօգնության բրիգադներ, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի -Sputnik. Թուրքիայի Կեսարիա գավառում զբոսաշրջային ավտոբուս է շրջվել։ Նախնական տվյալներով՝ տուժել է 30 մարդ, հայտնում է TRT-ն։
Նշվում է, որ ավտոբուսն ուղևորվում էր Մերսին քաղաք և վթարի է ենթարկվել Իլիջա շրջանում։

Վթարի վայր են ժամանել շտապօգնության բրիգադներ, ինչպես նաև ոստիկանության աշխատակիցներ: Սրահում արգելափակված ուղևորները տարհանվել են տրանսպորտային միջոցի պատուհաններից։

Տուժածներին տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ, վիրավորներից երկուսը ծանր վիճակում են։
Նախնական վարկածի համաձայն՝ վարորդը ղեկին քնել է։
Ուղևորները, որոնք չեն տուժել վթարի հետևանքով, շարունակել են ճանապարհը մեկ այլ ավտոբուսով։