Թուրքիայում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Սեյսմոգրաֆ
Էպիկենտրոնը Բալըքեսիրից 43 կմ դեպի հարավ է եղել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Թուրքիայի արևմուտքում գտնվող Մանիսա մարզի Սոմա քաղաքում 4.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Նշվում է, որ էպիկենտրոնը Բալըքեսիրից 43 կմ դեպի հարավ է եղել։ Օջախը գտնվել է 5 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների վերաբերյալ տեղեկություններ չկան։