ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ջրափրկարարները ափ են դուրս բերել Սևանա լճում մոտորանավակով ափից մոտ 300 մետր հեռացած քաղաքացուն, որը չէր կարողացել վերադառնալ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգը ստացվել է հուլիսի 17-ին, ժամը 15։35-ին։
Հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացի Վ․ Պ․-ին (ծնված 1990 թ․) և մոտորանավակը։