Սահմանամերձ Բարեկամավանում 3 տոննա պահեստավորված անասնակեր է այրվել

Հրդեհ. Արխիվային լուսանկար
Դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ, հրդեհը մարվել է շուրջ 2 ժամ անց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Տավուշի մարզի Բարեկամավան սահմանամերձ գյուղում խոտածածկույթ ու անասնակեր է այրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Խոտածածկույթի այրման վերաբերյալ ահազանգը ստացվել է հուլիսի 17-ին, ժամը 13:36-ին։
«Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Նոյեմբերյանի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Կոթիի հենակետից մեկական մարտական հաշվարկ»,– նշում են ԱԻՆ–ից:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:20-ին, մարվել՝ 15:32-ին:
Ընդհանուր առմամբ այրվել է մոտ 2 հա խոտածածկույթ և մոտ 3 տոննա պահեստավորած անասնակեր:
Բուժկետը փտում է, ջուրը 7 օրը մեկ է, հողը` ադրբեջանցիների ձեռքին. Բարեկամավանն ամայանում է