Ռոք, լեռներ և կախարդական լուսին. «Տաթևերի» մոտ երաժշտական փառատոն էր

Tatev Midsummer Music Fest երաժշտական փառատոնը Սյունիքում
Sputnik Արմենիայի թղթակիցը այցելել է Tatev Midsummer Music Fest և փոխանցել հյուրերի և մասնակիցների տրամադրությունը:
Sputnik
Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա
Առաջին անգամ Սյունիքի գեղատեսիլ լեռներով շրջապատված «Տաթևեր» ճոպանուղու հարթակում երաժշտական փառատոն անցկացվեց: Երկու օրվա ընթացքում՝ հուլիսի 15-ին և 16-ին, Tatev Midsummer Music Fest-ում ելույթ ունեցան Հայաստանի լավագույն ռոք-բենդերը՝ «Բամբիռը», «Կաթիլ բենդը», «Լավ էլին», «Նեմրան»։ Իսկ գիշերը հյուրերին զբաղեցնում էին դիջեյները, որոնց թվում էին Hayk Karoyi, daao, Tommy Finger Jr և այլն։
Татевский музыкальный фестиваль
Հիմնական ծրագրից բացի, փառատոնի հարթակում կազմակերպվել էին վարպետության տարբեր դասեր, գործում էր մանկական գոտի և արվեստի տոնավաճառ, որտեղ իրենց ստեղծագործությունները ներկայացրին Տաթևին հարող գյուղերի բնակիչները:
Tatev Midsummer Music Fest երաժշտական փառատոնը Սյունիքում
Բացի այդ, ցանկացողները կարող էին էքսկուրսիա մեկնել Խնձորեսկ և Հին Գորիս, կամ այցելել հայկական ճարտարապետության մարգարիտը՝ Տաթևի վանքը, ճախրել «Տաթևեր» ճոպանուղով , որը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաերկար ճոպանուղի։ Ընդ որում, փառատոնի բոլոր մասնակիցների համար ճոպանողին լրացուցիչ աշխատել է ժամը 20.00-ից 22.00-ն։
Tatev Midsummer Music Fest երաժշտական փառատոնը Սյունիքում
Նրանց համար, ովքեր ուզում էին միջոցառմանը սկզբից մինչև վերջ մասնակցել, քեմփինգ էր կազմակերպվել։ Մասնակիցների թվում էին ՀՀ տարբեր մարզերի բնակիչներ, կային նաև սփյուռքի ներկայացուցիչներ և օտարերկրացիներ։
Tatev Midsummer Music Fest երաժշտական փառատոնը Սյունիքում
Իսկ թե ինչ մթնոլորտ էր տիրում փառատոնում, կփորձենք փոխանցել հենց հյուրերի ու մասնակիցների խոսքերով…

Ազատություն և անկաշկանդություն

«Դեռ «Տաթևեր» չհասած՝ լսվում է երաժշտություն, որը ճիշտ տրամադրություն է հաղորդում։ Midsummer Music Fest-ի հարթակում քեզ այլ իրականության մեջ ես զգում։ Չկա նեգատիվ, ագրեսիա, մարդիկ շատ բարի ու անկաշկանդ են, քանի որ բոլորն էլ եկել են այստեղ հանգստանալու և զվարճանալու։ Շատերը, ի դեպ, այստեղ երեխաների հետ են եկել»,- ասաց Աննան Գյումրիից։
Tatev Midsummer Music Fest երաժշտական փառատոնը Սյունիքում
Լիզան Երևանից է եկել փառատոնին մասնակցելու։ Նա խոստովանում է, որ հաճույքով է նման միջոցառումներ այցելում։ Աղջկան հատկապես գրավում է չքնաղ բնությունը։
Նրա խոսքով՝ փառատոնում ներկայացված հետաքրքիր վարպետության դասերն օգնում են տեղի բնակիչներին նոր բան հայտնաբերել իրենց համար կամ ինչ-որ բանով բարելավել իրենց հմտությունները:
Tatev Midsummer Music Fest երաժշտական փառատոնը Սյունիքում
Tatev Midsummer Music Fest-ում մենք հանդիպեցինք նկարիչ Արեգ Բալայանին, որը հայտնի է իր «բլոջիկներով»։ Վիթխարի կտավի վրա նա պատկերել է Զանգեզուրի լեռները, այդ տարածաշրջանի բնակիչներին և յուրովի կապել նրանց երաժշտության ու ռոքի հետ, ինչը, նկարչի խոսքով, խորհրդանշում է ազատությունը։
Tatev Midsummer Music Fest երաժշտական փառատոնը Սյունիքում
Երաժշտական փառատոները նա մշակութային խաչմերուկներ է անվանում։ «Շուրջ 9-10 տարի առաջ նման միջոցառումներին մասնակցելու համար գնում էինք այլ երկրներ, ասենք, Վրաստան: Ժամանակ ու ջանք է պետք, որ զարգացնենք այդ մշակույթը նաև մեզ մոտ։ Հրաշալի կլիներ նաև արտասահմանյան երաժիշտների հրավիրել»,- ասում է Արեգը։
Հյուրերի թվում քիչ չէին տեղացիները, ավելի ճիշտ՝ հարակից գյուղերի բնակիչները։ Վարդգեսը նրանցից մեկն է։ Նա մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ նման միջոցառումներն օգնում են մարդկանց շեղվել առօրյա խնդիրներից։
Tatev Midsummer Music Fest երաժշտական փառատոնը Սյունիքում
«Այսօր տեսա այստեղ մարդկանց, որոնք պատերազմի ժամանակ կորցրել են իրենց սիրելիներին կամ ազգականներին: Կարծում եմ՝ նրանց համար ու, ընդհանրապես, սահմանամերձ գյուղերի բնակիչների համար, սա հնարավորություն է մի որոշ ժամանակ մոռանալ իր խնդիրների մասին, բարձրացնել տրամադրությունը»,- ասում է նա:
Սակայն հալիձորցին դժգոհեց, որ փառատոնի տարածքում գործող սրճարաններն ու ռեստորանները չափազանց թանկ են վաճառում սնունդն ու ըմպելիքը։

Երաժշտությունը որպես ինքնարտահայտման միջոց

Հանրահայտ Nemra ռոք խումբն այս ամառ գրեթե ամեն շաբաթ ելույթ է ունենում Հայաստանի տարբեր մարզերում։
«Մեր խումբն ամեն բան անում է համայնքներում մեր երիտասարդների ակտիվությունը խթանելու համար»,- ասում է բենդի վոկալիստ Վան Եղիազարյանը:
Вокалист рок-группы Nemra Ван Егиазарян выступает на Татевском музыкальном фестивале
Երաժշտի խոսքով՝ վերջին տարիներին երկրի հեռավոր շրջաններում կարծես երաժշտական հեղափոխություն եղած լինի։
«Ինձ հատկապես ուրախացնում է, որ նույնիսկ ծայրամասերում միշտ կարելի է գտնել շատ զարգացած, ճաշակով, առաջադեմ երիտասարդների։ Ուրախանալու ևս մեկ առիթ է, որ մենք աստիճանաբար ձերբազատվում ենք բարդույթներից, և մարդիկ այժմ կարող են ավելի բացահայտ դրսևորել իրենց զգացմունքները», - ասաց Վանը։
Նա նշում է, որ վերջին տարիներին ռոքը երկրորդ շնչառություն է ստացել։ Ինչ վերաբերում է փառատոներին, ապա, Վանի կարծիքով, դրանք առանցքային նշանակություն ունեն. «Մարդիկ զուր չեն տարիներով սեղծել ու զարգացրել այդ մշակույթը։ Իսկ Հայաստանի նման երկրներին դրանք հատկապես պետք են։ Մենք ելույթ ենք ունենում մեր երկրում կազմակերպվող գրեթե բոլոր երաժշտական փառատոներին»։
Հավելենք, որ Tatev Midsummer Music Fest-ի կազմակերպիչն է Time To կրեատիվ գործակալությունը: