ՌԴ ԶՈւ-ն Կրասնարմեյսկում ուկրաինական HIMARS է ոչնչացրել. ամփոփագիր

HIMARS. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է հրապարակել Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի -Sputnik. Ռուս զինվորականները ոչնչացրել են ուկրաինացի զինվորականների կողմից օգտագործվող HIMARS ԶՀՀ-ն ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կրասնոարմեյսկ բնակավայրի շրջանում ցամաքային բազավորման բարձր ճշգրտության զենքով ոչնչացվել են HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգի արձակման կայանն ու տրանսպորտային-լիցքավորող մեքենան, որն արտադրում է ԱՄՆ-ը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ռուսական զորքերը ոչնչացրել են ՌԶՕ-ի ուկրաինական դասակը, «Գիացինտ-Բ» հաուբիցների 9 դասակը և Դ-30 զենքերը ԴԺՀ-ում:
Բացի այդ, Ռուսաստանի օդատիեզերական ուժերը մեկ օրում ոչնչացրել են ուկրաինական 4 կառավարման կետ, զինամթերքի 6 պահեստ, կենդանի ուժ 19 շրջաններում:
Ընդհանուր առմամբ, հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել են 257 ինքնաթիռ, 140 ուղղաթիռ, 1558 անօդաչու թռչող սարք, 355 զենիթային հրթիռային համալիր, 4084 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 747 մարտական մեքենա, դաշտային հրետանու 3151 թնդանոթ և ականանետ, ինչպես նաև 4379 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 144-րդ օրը։