ՌԴ Հարավային ռազմական օկրուգի ՀՀ–ում գտնվող ռազմակայանում ուսումնական հավաքներ են եղել

Զորավարժություններ. Արխիվային լուսանկար
Զինծառայողները, հրահանգիչների ղեկավարությամբ, ամրապնդել են տեսական գիտելիքները, ուսումնական կետերում ստուգել մասնագիտական հմտությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. ՌԴ Հարավային ռազմական շրջանի Հայաստանում տեղակայված ռազմակայանում ստորաբաժանումների հրամանատարների հետ դաշտային հավաքներ են անցկացվել: Տեղեկությունը հայտնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։
Հավաքների ժամանակ կայացել են հրահանգչական-մեթոդական, գործնական, ցուցադրական և ստուգողական ավելի քան 15 պարապմունքներ, որոնք անցկացվել են մի քանի օրվա ընթացքում:
Զինծառայողները, հրահանգիչների ղեկավարությամբ, ամրապնդել են տեսական գիտելիքները, ուսումնական կետերում ստուգել մասնագիտական հմտությունները:
Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները ստուգարքներ են հանձնել ընդհանուր պատրաստության առարկաներից՝ հրաձգությունից, մարտական մեքենաներ վարելուց, մարտավարությունից, ֆիզիկական, հասարակական-պետական և հատուկ պատրաստությունից: