Լևոն Տեր-Պետրոսյանի տանը ռումբի տեղադրման ահազանգ է ստացվել

Լևոն Տեր–Պետրոսյանը
Ներկա պահին ՀՀ առաջին նախագահի տանը աշխատանքներ են իրականացնում ոստիկանները, կինոլոգներն ու փրկրարարները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ահազանգ է ստացվել, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տանը, որը գտնվում է Ծիծեռնակաբերդի խճուղում, ռումբ կա տեղադրված։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս լուրը հաստատեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ Ներկա պահին Տեր–Պետրոսյանի տուն են ժամանել ոստիկանները, կինոլոգներն ու փրկրարարները։
Sputnik Արմենիան փորձում է մանրամասներ ճշտել ոստիկանությունից, բայց այս պահին կապ հաստատել չի հաջողվում։ Նոր տեղեկություն ստանալու դեպքում, անպայման կհաղորդենք։