Կրակոցներ Երևանում. պարեկները բերման են ենթարկել 2 տղայի և 1 աղջկա

ՀՀ ոստիկանություն. Արխիվային լուսանկար
Ավտոմեքենայում հայտնաբերվել է ատրճանակը, իսկ վնասազերված անձինք ներկայացվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին, ևս 2-ը փախել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Երևանի Մյասնիկյան պողոտայից դեպի Հերացի փողոց ընթացող Mercedes-AMG GLE 63s մակնիշի 55 XK 555 համարանիշի ավտոմեքենայի միջից հուլիսի 17-ին, գիշերը 00։30-ին մանկական սրճարանի մոտ ուղևորը պատուհանից ատրճանակով կրակոցներ է արձակել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նրանց սկսել են հետապնդել ոստիկանության հատուկ նշանակության 2 ծառայողներ, հորդորել վարորդին, որպեսզի կանգնի, սակայն վերջինս չի ենթարկվել հրահանգներին և դիմել է փախուստի՝ հասնելով Տիգրան Մեծի պողոտա։

Պարեկները կարողացել են կանգնեցնել մեքենան, որում 2 երիտասարդ տղա և 1 աղջիկ են եղել, ևս 2 աղջիկներ դիմել են փախուստի։ Ավտոմեքենայում հայտնաբերվել է ատրճանակը, իսկ վնասազերված անձինք ներկայացվել են ոստիկանության Նոր Նորքի բաժին։

Կայքի տեղեկություններով՝ վարորդը եղել է Կոտայքի մարզի 26-ամյա բնակիչ Ռաֆիկ Խ-ն, իսկ կրակոցների կասկածյալ հեղինակը՝ Կոտայքի մարզի 25-ամյա բնակիչ Նարեկ Գ-ն, մյուս ուղևորը՝ Երևանի 20-ամյա բնակիչ Ռիմա Մ-ն։
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ մյուս 2 աղջիկների ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։
Փաստի առթիվ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։