ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Իրաքի հյուսիսում՝ Նայնավա նահանգում, ավտոմեքենայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է իրաքյան Shafaq News պորտալը։
Նահանգի անվտանգության ծառայության գործակալությունը հայտնել է, որ հարձակումը արձանագրվել է Մոսուլի մոտակա Էթ-Թանաք շրջանում։
ԱԹՍ-ն նպատակաուղղված հարձակվել է ավտոմեքենայի վրա, որում եղել են 4 տղամարդ և 1 կին։ Կետային հարվածի հետևանքով բոլորը զոհվել են, իսկ ավտոմեքենան այրվել է։
Al Arabiya հեռուստաընկերությունը հաղորդել է, որ օդային հարձակումը եղել է Թուրքիայի զինված ուժերին պատկանող ԱԹՍ-ով։