Ֆինլանդիան ձմռանը կարող է էլեկտրամատակարարման անջատումների բախվել

Հրապարակման մեջ նշած է, որ անջատումներն օրական առավելագույնը երկու ժամով կլինեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Ֆինլանդիան արդեն այս ձմռանը կարող է էլեկտրաէներգիայի պակասի բախվել՝ ռուսական նավթից ու գազից հրաժարվելու պատճառով։ Տեղեկությունը հայտնում է ֆիննական YLE հեռուստաալիքը։
Նշվում է, որ այլընտրանքային աղբյուրների որոնումը դժվարություններ է առաջացրել։
«Դա նշանակում է, որ էլեկտրաէներգիայի սահմանափակումները կարող են լինել հնարավոր լուծումներից մեկը։ Քանի որ Եվրոպան պատրաստվում է ցրտին՝ էներգասպառման կարգավորմամբ, միանգամայն հնարավոր է, որ Ֆինլանդիան բախվի նման սահմանափակումների», - նշված է հրապարակման մեջ։
Հեռուստաալիքի տվյալներով՝ էլեկտրաէներգիայի անջատումը կիրականացվի օրական առավելագույնը երկու ժամով:
Ընդ որում, երկրի էլեկտրացանցերի օպերատոր Fingrid ընկերությունից հայտնել են, որ էլեկտրաէներգիայի անջատումը ծայրահեղ միջոց է, որին պատրաստվում են դիմել միայն արտակարգ իրավիճակներում: