Ավտովթար Գետազատ-Դեղձուտ գյուղերի խաչմերուկում. 2 երեխա և 1 մեծահասակ հոսպիտալացվել են

Վիրավորներն առաջին օգնություն են ստացել Արտաշատի հիվանդանոցում, ապա տեղափոխվել են Երևանի տարբեր ԲԿ–ներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Արարատի մարզի Գետազատ–Դեղձուտ գյուղերի խաչմերուկում ժամը 11։40-ի սահմաններում իրար են բախվել Lexus և ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաները։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից 2-ը երեխա են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» ԲԿ։
Վթարի մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորներին առաջինն օգնության են հասել Lexus-ի վարորդն ու քաղաքացիները։ Նրանք հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների ավտոմեքենաներով։
Հիվանդանոցում վիրավորներին առաջին բուժօգնություն են ցուցաբերել, այնուհետև տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ։