6 գյուրզա, 3 սահնօձ, 1 շահմար. ՀՀ-ում 3 օրում 10 ահազանգ է ստացվել

Օձ
Դեպքի վայրեր ժամանած փրկարարները բռնել են օձերին և տեղափոխել անվտանգ տարածք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հուլիսի – Sputnik. Երևանից, Արարատի, Վայոց Ձորի և Շիրակի մարզերից 3 օրում ԱԻՆ-ը 10 ահազանգ է ստացել օձերի հայտնաբերման մասին, հայտնում են գերատեսչության մամուլի ծառայությունից։
«Հուլիսի 15-17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 10 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Օձեր մասնավորապես նկատվել են Երևանում և Արարատի մարզի Վեդի քաղաքում, Վայոց ձորի մարզի Գլաձոր, Շիրակի մարզի Ախուրյան գյուղերում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 6 գյուրզա, 3 սահնօձ, 1 շահմար և տեղափոխել անվտանգ տարածք: