Վրաստանում ձերբակալել են Պետական անվտանգության ծառայության ղեկավարի նախկին տեղակալին

Գոգաշվիլիի կալանավորմանը նախորդել է սկանդալը վրացական Maestro հեռուստաալիքի հրապարակած տեսանյութի շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է Պետական անվտանգության ծառայության պետի նախկին տեղակալ Իոսիֆ Գոգաշվիլիին։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը։
Պաշտոնական պարզաբանման համաձայն` նախկին պաշտոնյան կալանավորվել է դատարանի որոշման հիման վրա։ Մեղադրանքը չի նշվում։
Գործակալության տվյալներով՝ Գոգաշվիլիի կալանավորմանը նախորդել է սկանդալ։
Ցուցարարները փորձել են տապալել Վրաստանի կառավարության նիստը. տեսանյութ
Վրացական Maestro հեռուստաալիքը 2021 թվականի աշնանը նկարահանված տեսանյութ է հրապարակել, որում Պետանվտանգության ծառայության պետի տեղակալը լրագրողների հետ քննարկել է հետախուզության իրազեկիչների մասին սյուժե պատրաստելու և նրանց անունները բացահայտելու գաղափարը։