ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Վրաստանի ժամանակով 06:13–ին երկրի հարավում երկրաշարժ է եղել։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Նշվում է, որ էպիկոնտրոնը եղել է Սամեբա գյուղի մոտ։
Հուլիսի 11-ին այդ տեղանքում ավելի քան 3 մագնիտուդով 7 երկրաշարժ է գրանցվել։
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Այնտեղ գրանցված ամենահզոր` 7,0 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել 1991 թվականին Ռաչա և Իմերեթի շրջաններում (Արևմտյան Վրաստան)։
Էպիկենտրոնում ինտենսիվությունն 9 բալ էր եղել։ Այդ երկրաշարժը շուրջ 200 մարդու կյանք է խլել, գրեթե 46 հազար տուն և հազարավոր արդյունաբերական շինություններ փլուզվել են։