Շոյգուն հրահանգել է բոլոր ուղղություններով ուժեղացնել ՌԴ ԶՈւ գործողությունները

ՌԴ ՊՆ ղեկավարը նշել է, որ գործողություններն ակտիվացվում են խաղաղ բնակիչների վրա Կիևի հարվածները բացառելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հանձնարարել է բոլոր ուղղություններով ուժեղացնել ՌԴ ԶՈւ գործողությունները։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Զեկուցումը լսելուց հետո ՌԴ ռազմական գերատեսչության ղեկավարը տվեց անհրաժեշտ հանձնարարականները բոլոր ուղղություններով խմբավորումների գործողությունների հետագա ուժեղացման վերաբերյալ, որոնք նպատակ ունեն բացառելու Կիևի կողմից զանգվածային հրթռիային և հրետանային հարվածները քաղաքացիական ենթակառուցվածքների և Դոնբասի և այլ շրջանների բնակավայրերի բնակիչների ուղղությամբ», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ Շոյգուն լսել է «Հարավ» և «Կենտրոն» խմբավորումների և այլ հրամանատարների զեկուցումներն ընթացիկ իրավիճակի, հակառակորդի գործողությունների և հատուկ գործողությունների ընթացքում ՌԴ ԶՈւ–ի խնդիրների կատարման վերաբերյալ։
Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ իրեն սխալ են հասկացել
Բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարարը Ռուսաստանի հերոսի «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել գեներալ–գնդապետ Ալեքսանդր Լապինին և գեներալ–մայոր Էսեդուլա Աբաչևին։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 143-րդ օրը։