ՌԴ-ն հետաքրքրված է զարգացնելու ՀՀ-ի հետ առկա բարեկամական հարաբերությունները. Սավելև

Գնել Սանոսյանի հետ ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի հանդիպմանը քննարկվել են միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումների, Վերին Լարսի անցակետերի բեռնաթափման, ինչպես նաև երկաթուղային փոխադրումներին առնչվող հարցերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի գլխավորած պատվիրակությանը։ Տեղեկությունը հայտնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի գլխավորած պատվիրակությանը. Երևան, 16 հուլիսի, 2022թ.
Հանդիպման ընթացքում քննարկվել են օդային և ցամաքային տրանսպորտին առնչվող հարցեր՝ միջազգային ավտոմոբիլային բեռնափոխադրումներ, Վերին Լարսի անցակետի բեռնաթափում, ինչպես նաև երկաթուղային փոխադրումներ։
Քննարկվել են նաև ճանապարհաշինության ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Սանոսյանն ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը կապված են բարեկամական հարաբերություններով, հատկապես տրանսպորտային ոլորտում առկա է բազմաշերտ փոխգործակցություն, ինչպես նաև չօգտագործված մեծ պոտենցիալ, որի ուղղությամբ պետք է աշխատանք տանել։

Նախարարը շնորհակալություն է հայտնել ակտիվ համագործակցության, հատկապես Վերին լարսի հարցով մշտական աջակցության համար։
Վիտալի Սավելևը նշել է, որ Ռուսաստանը հետաքրքրված է զարգացնելու Հայաստանի հետ առկա բարեկամական, եղբայրական հարաբերությունները։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի գլխավորած պատվիրակությունն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Ցեղասպանության թանգարան. Երևան, 16 հուլիսի, 2022թ.։
Հանդիպումից հետո ՌԴ պատվիրակությունը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի ուղեկցությամբ, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ապա նաև Սերգեյ Փարաջանովի թանգարան։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ու ՌԴ տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևի գլխավորած պատվիրակությունն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. Երևան, 16 հուլիսի, 2022թ.։