Կրակոցներ Սևան–Երևան ճանապարհին. «Տոյոտայի» ուղևորն ասել է` ինքն է մեքենայի սրահից կրակել

«Տոյոտայի» 26-ամյա ուղևորը պարեկներին հայտնել է, որ ինքն է գազային ատրճանակով մեքենայի սրահից դեպի օդ կրակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հուլիսի 15-ի ուշ երեկոյան Սևան-Երևան ավտոճանապարհին կրակոցներ են հնչել։ Այդ մասին Երևանի Ավան վարչական շրջանում ծառայություն իրականացնող պարեկներին հայտնել է Սևանից վերադարձած մի քաղաքացի։
Ինչպես հայտնում են ոստիկանությունից, քաղաքացին ասել է, որ կրակոցի ձայները լսվել են նույն ճանապարհով երթևեկող «Տոյոտա» մակնիշի մեքենայից։
Ավելի ուշ պարեկները կանգնեցրել են նշված ավտոմեքենան։ «Տոյոտայի» 26-ամյա ուղևորը պարեկներին հայտնել է, որ ինքն է մեքենայի սրահից դեպի օդ կրակել` գազային ատրճանակով։
Կրակոցներ Գեղարքունիքի մարզում. հայտնաբերվել են «Կալաշնիկովի» բազմաթիվ պարկուճներ
Նա ձերբակալվել է և ներկայացվել նախաքննական մարմին, որտեղ խոստովանական ցուցմունք է տվել ու նաև հայտնել, որ ատրճանակը գտնվում է մեքենայի սրահում:
Նախաքննական մարմին են ներկայացվել նաև «Տոյոտայի» վարորդն ու երեք ուղևորները:
Կատարվում է նախաքննություն: