Կամչատկայում ուղղաթիռ է կորել

Robinson–ի որոնումների համար փրկարարական ուղղաթիռ է պատրաստվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Երեք մարդ տեղափոխող Robinson ուղղաթիռը Կամչատկայից դադարել է կապ հաստատել։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել են ՌԴ արտակարգ ծառայությունից:

«Առայժմ հայտնի է, որ Robinson ուղղաթիռը երեք մարդով դադարել է կապի դուրս գալ։ Այն որոնելու համար փրկարարական ուղղաթիռ է պատրաստվում»,-ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ հնարավոր է, որ օդաչուն ուղղաթիռը «նստեցրել է» վատ եղանակը հաղթահարելու համար։