ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. 2023 թվականի գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Բաքվում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Մարմնամարզության եվրոպական միությանը։
Նախապես որոշված էր մրցաշարն անցկացնել 2023 թվականի մայիսին Մոսկվայում, սակայն փետրվարի 27-ին Մարմնամարզության եվրոպական միությունը չեղյալ հայտարարեց իր հովանու ներքո նախատեսված բոլոր մրցումները` Ուկրաինայում սկսված հատուկ ռազմական գործողության պատճառով։
Բաքվում մրցաշարը նախանշված է անցկացնել 2023թ–ի մայիսի 17-23-ը։