Անհավանական հայկական գեղեցկություն. Վարդան լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել Սևանից

Վարդան Հայաստան էր ժամանել հուլիսի 13–ին ու արդեն հասցրել է լուսանկարների շարք հրապարակել մայրաքաղաք Երևանից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Հայտնի երգչուհի, դերասանուհի և pole-dance-ի աշխարհի չեմպիոն Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) Instagram–ում լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել Սևանա լճից։
Նա լուսանկարվել է լճի ֆոնին` թերակղզու բարձունքից։
Իսկ տեսանյութում ֆիքսել է Սևանա լճի ճայերի թռիչքը և գրել. «Սիրում եմ աշխարհը»։
Վարդան իր հետևորդներին հայտնել է, որ այսօր Սևան է այցելել։ «Անհավանական հայկական գեղեցկություն` բոլոր իմաստներով»,– գրել է նա։
Հիշեցնենք` Վարդան Հայաստան էր ժամանել հուլիսի 13–ին ու արդեն հասցրել է լուսանկարների շարք հրապարակել մայրաքաղաք Երևանից։ Պարուհին նաև հայտնել էր, որ մտադիր է խանութ բացել Հայաստանում։
Նա հագուստի և լողազգեստների ապրանքանիշ ունի։
Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) երկու բարձրագույն կրթություն ունի (էստրադայի ու զանգվածային հանդիսությունների ռեժիսոր և ֆիզիկական դաստիարակության մենեջեր, մարզիչ)։ Pole-dance–ի ոլորտում բազմամյա կարիերայի ընթացքում Վարդան կարողացել է դառնալ առաջինը և նվաճել աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսները` հանդես գալով «Սև հրեշտակ» բեմական կեղծանունով։