ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտադիր է ակտիվ մնալ Մերձավոր Արևելքում և չի պատրաստվում հեռանալ, որպեսզի առաջացած «վակուումը» չլրացնեն այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Չինաստանը կամ Իրանը։ Այս մասին նա հայտարարել է Սաուդյան Արաբիայի Ջիդա նավահանգստային քաղաքում կայացած ասուլիսում։
Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, Բայդենն ասել է, որ երբ աշխարհն ավելի մրցունակ է դառնում, իսկ դիմակայելու մարտահրավերները` ավելի մեծ, պարզ է դառնում, թե որքան սերտորեն են փոխկապակցված Ամերիկայի շահերը Մերձավոր Արևելքի հաջողությունների հետ»։
Նշենք, որ Մերձավոր Արևելք շրջագայության շրջանակում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին պաշտոնական այցն է կատարել Սաուդյան Արաբիա։