Ադրբեջանցիները կրկին կրակել են հայկական դիրքերի վրա, հետո ապատեղեկատվություն տարածել

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի – Sputnik. Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարությունը, թե իբր հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Միևնույն ժամանակ, հենց ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումներն են տարբեր, այդ թվում նաև խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացել հայ-ադրբեջանական սահմանի նշված հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ,–ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։
Հիշեցնենք` ադրբեջանցիները վերջին շրջանում պարբերաբար նմանատիպ հայտարարություններ են տարածում։ Եվ ամեն անգամ սցենարը նույնն է լինում. իրենք կրրակում են, հետո հայտարարում, թե հայկական կողմն է սկսել։ Այդպիսի հաղորդագրություն էր տարածվել նաև հուլիսի 13–ին, ինչպես նաև հուլիսի 9-ին։
Ադրբեջանցիները կրակ են բացել հայկական դիրքերի ու ճանապարհի ուղղությամբ. մեքենա է վնասվել