Վինիցայում ոչնչացվել են Ուկրաինայի ՌՕՈւ-ի ու օտարերկրյա մատակարարների նիստի մասնակիցները

Վինիցայում ոչնչացվել են Ուկրաինայի ՌՕՈւ-ի ու օտարերկրյա մատակարարների նիստի մասնակիցները
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նոր տվյալներ է ներկայացրել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության ընթացքի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ծովային տեղակայման «Կալիբր» բարձր ճշգրտության հրթիռներով հուլիսի 14-ին հարված է հասցվել Վինիցայի սպայի տանը, որի հետևանքով ոչնչացվել են ուկրաինական ԶՕՈւ հրամանատարների ու սպառազինության օտարերկրյա մատակարարների խորհրդակցության մասնակիցները։ Այս մասին հայտնում են ՌԴ պաշտպանական գերատեսչությունից։
«Խորհրդակցությանը քննարկվում էր ինքնաթիռների հերթական խմբաքանակը մատակարարելու, ինչպես նաև ուկրաինական ավիացիոն պարկի վերանորոգման հարցը»,-մասնավորապես նշված է նախարարության հաղորդագրության մեջ։
Տեղեկացվում է, որ հարվածի հետևանքով խորհրդակցության մասնակիցները ոչնչացվել են։
Բացի այդ, Զապորոժիեի մարզում ոչնչացվել են Ուկրաինայի գրեթե 140 գրոհայիններ ու ՈւԶՈւ-ի 128-րդ լեռնագրոհային բրիգադի զրահատեխնիկայի 11 միավոր։
Հակամարտկոցային պայքարի ընթացքում ռուսաստանյան զինվորականները Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարածքում խոցել են համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 2 դասակ ու «Հիանցիտ-Բ» հաուբիցների 2 հրանոթային դասակ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 142-րդ օրը։