Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակը հաստատել է` երկրի նախագահը հրաժարական է ներկայացրել

Բողոքի ակցիաներ Շրի Լանկայում. Արխիվային լուսանկար
Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակը համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ճեպազրույցի ժամանակ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Շրի Լանկայի խորհրդարանի խոսնակ Մահինդա Յափա Աբեիվարդենան այսօր առավոտյան պաշտոնապես հաստատել է, որ երկրի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան հրաժարական է տվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղական ԶԼՄ–ներին։
Նշվում է, որ խորհրդարանի խոսնակը համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել ճեպազրույցի ժամանակ։

«Գոտաբայա Ռաջապակսան հուլիսի 14-ից պաշտոնապես հեռացել է Շրի Լանկայի նախագահի պաշտոնից», – ասել է նա։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ խոսնակը էլեկտրոնային փոստով ստացել է երկրից հեռացած նախագահ Գոտաբայա Ռաջապակսայի՝ ստորագրված հրաժարականի դիմումը և փոխանցել այն խորհրդարանի իրավաբաններին դրա լեգիտիմությունը պարզելու համար։
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Շրի Լանկայի նախագահի ինքնաթիռը վայրէջք էր կատարել Սինգապուրում։ Նշվում էր, որ ինքնաթիռը Մալդիվներից է ժամանել։