ՌԴ ԶՈւ-ն Զապորոժիեի մարզում ոչնչացրել է գրեթե 140 գրոհայինների. տեսանյութ

Հրետանային կրակով ոչնչացվել են մինչև 70 ազգայնականներ ու 11 միավոր զրահատեխնիկա։
Sputnik
ՌԴ ԶՈւ-ն Զապորոժիեի մարզի Շչերբակի բնակավայրում ոչնչացրել է Ուկրաինայի մոտ 140 գրոհայինների ՈւԶՈւ-ի 45-րդ հրետանային բրիգադի ժամանակավոր տեղակայման կետին հարվածելու հետևանքով։
Մասնավորապես, ոչնչացվել է զորանոցը, որտեղ ավելի քան 70 զինծառայողներ էին։ Զապորոժիեի մարզի Լուգովոե և Նովոանդրեևկա բնակավայրերում հրետանային կրակով ոչնչացվել են մինչև 70 ազգայնականներ և ՈւԶՈւ 128-րդ լեռնագրոհային բրիգադի 11 միավոր զրահատեխնիկա։
ՌԴ ՊՆ-ն հրապարակել է հրետակոծության կադրերը։