ՌԴ 11 օդանավակայաններում երկարաձգվել են սահմանված օդային սահմանափակումները

Ինքնաթիռ
Ավիաընկերություններին խորհուրդ է տրվում կազմակերպել ուղևորափոխադրումներ այլընտրանքային երթուղիներով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի 11 օդանավակայաններում թռիչքների ժամանակավոր սահմանափակումների ռեժիմը երկարաձգվել է մինչև 2022 թվականի հուլիսի 24-ը, հայտնում է ՌԴ Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը։
Նշվում է, որ ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները դեպի Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններ։
«Ռուսական ավիաընկերություններին առաջարկվում է ուղևորների փոխադրում կազմակերպել այլընտրանքային երթուղիներով՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Մինվոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները»,- ասվում է զեկույցում։
Ռուսաստանի Դաշնության մյուս օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով։
Օդանավակայանների և ավիաընկերությունների չվացուցակների բոլոր փոփոխությունները պետք է հստակեցվեն օդանավակայանների և ավիաընկերությունների պաշտոնական կայքերում։
Հիշեցնենք, որ դեպի Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածների օդանավակայաններ թռիչքների սահմանափակման ռեժիմը գործում է փետրվարի 24-ից՝ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկի պահից։