Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ–ի հետախուզության ղեկավարին. ի՞նչ հարցեր են քննարկվել

Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսին
Ըստ հաղորդագրության` զրուցակիցները քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, ահաբեկչության դեմ պայքարին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին:
Ուիլյամ Բըրնս
Հիշեցնենք` ԱՄՆ–ի հետախուզության ղեկավարի հայաստանյան այցի մասին ավելի վաղ հայտնել էին Sputnik Արմենիայի աղբյուրները` նշելով, որ Բըրնսը Երևան է ժամանել այսօր առավոտյան։