ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ծնվել է Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի եղբայրը։ Տեղեկությունը հայտնել է նրա քույրը` Կարինե Գալեյանը։
«Ծնվել ա իմ կյանքը։ Իմ Մխոն»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։
Օգտատերերը շնորհավորել են նորածնի հարազատներին, երջանկություն ու առողջություն մաղթել փոքրիկին։
Մխիթար Գալեյանի մոր հղիության մասին հայտնի դարձավ վերջերս, երբ ձերբակալեցին նրա հորը` Գարիկ Գալեյանին։ Չնայած հղիությանը` նա պայքարում էր ամուսնու իրավունքների համար և մասնակցում որդու մահվան մեղավորներին պատժելու պահանջով բողոքի ակցիաներին։
Նշենք, որ 2018 թվականին Մխիթարը բարձր միավորներով ընդունվել էր Ռուս-հայկական համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետ, այնուհետև ուսումը շարունակել մագիստրատուրայում։ Ընդունվելուց չորս ամիս անց՝ 2019 թվականի հունվարի 17-ին, զորակոչվել էր բանակ։ Պատերազմի առաջին օրից նա մասնակցել էր մարտական գործողություններին, հոկտեմբերի 1-ին կենդանի վահան դարձել ընկերոջ համար։