Ջո Բայդենն այցելել է Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի

Ջո Բայդենն այցելել է այցելել է Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի
ԱՄՆ նախագահը հանդիպում է ունեցել Երուսաղեմի հայ պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Երուսաղեմում գտնվող ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն այցելել է Բեթղեհեմի Ծննդյան տաճարի հայկական եկեղեցի։ Տեղեկությունը նկարին կից ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երուսաղեմի Սուրբ աթոռի դիվանապետ Կորյուն Հովնան Բաղդասարյանը։

Նա հանդիպում է ունեցել Երուսաղեմի հայ պատրիարք Տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Մերձավոր Արևելք իր այցը սկսել է Իսրայելից։ Բայդենը կայցելի նաև Հորդանան գետի արևմտյան ափ ու Սաուդյան Արաբիա։
Հուլիսի 14-ին Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Երուսաղեմում երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել: