Իրանը «Երուսաղեմի հռչակագիրը» որակել է սպառնալիք Մերձավոր Արևելքի համար

Թեհրան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը Երուսաղեմում երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի - Sputnik. Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին «Երուսաղեմի հռչակագիրը» գնահատել է որպես սպառնալիք Մերձավոր Արևելքի համար։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Նշենք, որ երեկ` հուլիսի 14-ին, Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը Երուսաղեմում երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել:

«Բայդենի և Լապիդի համատեղ հայտարարության մեջ ընդգծվում է ԱՄՆ-ի անսասան ու վճռական հանձնառությունը Իսրայելի անվտանգության և ռազմական գերազանցության պահպանման հարցում... Չսխալվե՛ք... Թիրախը միայն Իրանը չէ։ Արաբական երկրներն էլ պետք է ճանաչեն Իսրայելի առավելությունը... Ուստի տարածաշրջանի համար սպառնալիքի հիմնական աղբյուրը («Երուսաղեմի հռչակագիրը») միանգամայն պարզ է»,- ասել է Քանաանին:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 13-ին Մերձավոր Արևելք իր այցը սկսել է Իսրայելից: Բայդենը, Իսրայելից բացի, կայցելի նաև Հորդանան գետի արեւմտյան ափ և Սաուդյան Արաբիա: