Հայտարարագիր չներկայացնելու կամ կեղծ տվյալներ ներկայացնելու քրգործերը քառապատկվել են

Գլխավոր դատախազություն
Այս տարի արդեն 7 քրգործ է հարուցվել հայտարարագիր չներկայացնելու կամ կեղծ տվյալներ ներկայացնելու վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Գույքի և եկամուտների հայտարարագիր չներկայացնելու կամ կեղծ տվյալներ ներկայացնելու վերաբերյալ քրգործերը, որոնք ուղարկվել են դատարան, քառապատկվել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Ըստ հաղորդագրության` ընթացիկ տարվա առաջին կիսամյակում քրեական նախկին օրենսգրքի 314.2-րդ հոդվածի (հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելը) հատկանիշներով հարուցվել է 3 քրգործ, իսկ 314.3-րդ հոդվածի (կեղծ տվյալ ներկայացնելը կամ տվյալը թաքցնելը) հատկանիշներով՝ 4 քրգործ:
Այժմ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննություն է իրականացվում հայտարարագրերը դիտավորությամբ չներկայացնելու հատկանիշներով հարուցված 1 և կեղծ տվյալ ներկայացնելու կամ տվյալը թաքցնելու հատկանիշներով 11 քրեական գործով։
Որ նախարարն ինչքան գումար է ստացել, և ով է ամենաբարձր վարձատրվողը
Այս տարի հարուցված քրգործերով մեղադրանք է առաջադրվել հայտարարագիրը չներկայացնելու համար Արարատի մարզի Մրգավան համայնքի ղեկավարի նախկին տեղակալին, Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարի տեղակալին։ Իսկ կեղծ տվյալներ ներկայացնելու համար մեղադրանք է առաջադրվել Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի ղեկավարին և նրա կնոջը, ինչպես նաև Սյունիքի մարզպետի տեղակալին։
Հիշեցնենք, որ քրեական նոր օրենսգրքով վերոհիշյալ 2 արարքները միացվել են մեկ հանցակազմում, որը սահմանված է այժմ 444-րդ հոդվածով։ Ի դեպ, 2021-ին 2 հանցակազմերով հարուցվել էր 14 քրեական գործ։
Մարգարյանին և Կոստանյանին դատախազություն են հրավիրել ապօրինի գույքի բռնագանձման հարցով