Հայաստանը ծրագրում է դիվանագիտական գրասենյակ բացել Կիպրոսում. դեսպան

Կիպրոսի «ՌԻԿ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահը նշել է, որ ջանքեր են գործադրվելու լուրերի և տեղեկատվության ոլորտում համագործակցությունն ընդլայնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Գալիք տարի Հայաստանը ծրագրում է դիվանագիտական գրասենյակ բացել Կիպրոսում։ Կիպրոսի հանրային ռադիոհեռուստատեսությանը տված հարցազրուցում այս մասին ասել է Կիպրոսում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, տեղեկանում ենք դեսպանության ֆեյսբուքյան էջից։
Մկրտչյանը միաժամանակ հույս է հայտնել, որ մոտ ապագայում նաև Կիպրոսը դիվանագիտական գրասենյակ կբացի Հայաստանում:

«Դեսպանն անդրադարձել է նաև եռակողմ ձևաչափով Կիպրոս-Հայաստան-Հունաստան համագործակցությանը՝ նշելով, որ այդ համագործակցության շրջանակներում տարբեր ոլորտներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ՝ ինչպես, օրինակ, ռազմական, քաղաքական, սփյուռքի ոլորտներում՝ հույս հայտելով, որ այդ համագործակցության շրջանակներն էլ ավելի կընդլայնվեն»,- ասված է գրառման մեջ։

Իր հերթին Կիպրոսի «ՌԻԿ» հեռուստաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Միխալիս Միխայիլը նշել է, որ ջանքեր են գործադրվելու Հայաստանի հետ համագործակցությունն է՛լ ավելի ընդլայնելու համար, ներառյալ լուրերի և տեղեկատվության ոլորտում համագործակցությունը:
ՀՀ նախագահը Կիպրոսում, Սան Մարինոյում, Չիլիում և Կորեայում դեսպաններ է նշանակել