Հայաստանում ՌԴ դեսպանատունը ցավակցություն է հայտնել Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն
ՌԴ դեսպանատունը և Երևանի Ռուսական տունը ցավակցել են հայ պրոդյուսերի ընտանիքին և հարազատներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել հասարակական գործիչ, պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան կապակցությամբ։
Դեսպանատան հայտարարության մեջ նշվում է, որ Գրիգորյանի հիշատակը կմնա Ռուսաստանում ապրող նրա բազմաթիվ ընկերների սրտերում։
Գրիգորյանի ընտանիքին և ընկերներին ցավակցական խոսքեր է հայտնել նաև Երևանի Ռուսական տունը։
«Բանտարկության ընթացքում Երևանի Ռուսական տան աշխատակիցները Արմեն Միխայլովիչին են հանձնել բոլոր անհրաժեշտ ապրանքներն ու գրքերը»,- ասվում է հաղորդագրությունում։
Խելագարվելու դեպք է. Արամ Վարդևանյանը` Արմեն Գրիգորյանի մահվան մասին
Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելու մեղադրանքով: Ըստ մեղադրանքի` նա, անտեսելով ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված կարգը, «Հայելի» հաղորդաշարի ընթացքում անպարկեշտ ձևով նսեմացրել է Շիրակի մարզի և Արարատյան դաշտի բնակչությանը:
Արմեն Գրիգորյանը կալանավորված էր մայիսի 18-ից։
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր նրա նկատմամբ քրեական գործով առաջին դատական նիստը։ Արմեն Գրիգորյանը դատական նիստի ժամանակ ընկավ, րոպեներ անց հայտնի դարձավ, որ նա մահացել է։