Գյուրզա, սահնօձ, շահմար և իժ. 3 օրում 7 ահազանգ է ստացվել նկատված օձերի վերաբերյալ

Գյուրզա
Դեպքի վայր ժամանած փրկարարները սողուններին տեղափոխել են անվտանգ տարածք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ տարբեր մարզերից և Երևանից հուլիսի 13-15-ը 7 ահազանգ է ստացվել նկատված օձերի վերաբերյալ։ Տեղեկությունը հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Սողունները նկատվել են մասնավորապես Երևանում, Արարատի մարզի Արարատ քաղաքում, Արագածոտնի մարզի Մաստարա և Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղերում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 3 գյուրզա, 1 սահնօձ, 2 շահմար, 1 իժ և տեղափոխել անվտանգ տարածք: