Երևանում գործող ընկերություններից մեկի աշխատասենյակում տղամարդու դի է հայտնաբերվել

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. Ողբերգական դեպք է այսօր տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, «Տեցի կռուգ»-ում գործող ընկերություներից մեկի աշխատասենյակում հայտնաբերվել է տղամարդու դի։
Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիսի 3-րդ նրբանցքի ՍՊԸ-ներից մեկում տղամարդու դի կա։
Դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված շինանյութի մանրամեծածախ առևտրի տարածքում գործող ՍՊԸ-ներից մեկի աշխատասենյակում հայտնաբերել է տղամարդուն և արձանագրել նրա մահը։
Թեև ոստիկանությունն ու քննչական բաժինը դեռ պարզում են մահացածի ինքնությունը, բայց Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Երևանի բնակիչ Ա․ Հ․-ն է։