Երևան է ժամանել ԱՄՆ հետախուզության ղեկավարը

ԱՄՆ դեսպանատունը Բըրնսի այցի մասին տեղեկություն չի հրապարակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ԱՄՆ կենտրոնական հետախուզության վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բըրնսը մի քանի ժամով ժամանել է Հայաստան, հայտնում են Sputnik Արմենիայի աղբյուրները։

Ուիլյամ Բըրնսը Երևան է ժամանել այսօր առավոտյան։ Մեր տեղեկություններով` ամերիկյան հետախուզության ղեկավարի երևանյան այցի շրջանակում նախատեսված են բարձր մակարդակի հանդիպումներ։

Այս պահին պաշտոնական տեղեկություն չի հրապարակվել ո՛չ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան, ո՛չ ՀՀ պետական կառույցների կողմից։