ԵԱՏՄ-ն չի կարող վավերացնել նավիգացիոն կապարակնիքների մասին համաձայնագիրը. Մյասնիկովիչ

Փաստաթուղթը նախատեսում է, որ եվրասիական տարածքում առևտրով զբաղվելու գործընթացն ավելի արագ և հեշտ կդառնա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի Sputnik. Բիզնեսը սպասում է ապրանքների պարզեցված տեղաշարժի համակարգի աշխատանքի արագ մեկնարկին։ Այս մասին, Sputnik Բելառուսի փոխանցմամբ, ԵՏՀ խորհրդի նիստում հայտարարել է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
Հայաստանը տնտեսական աճով առաջ է անցել ԵԱՏՄ բոլոր երկրներից
Նրա խոսքով` նավիգացիոն կապարակնիքների մասին փաստաթուղթը համաձայնեցման կարիք ունի, որպեսզի ավելի արագ սկսի գործել։ Բուն համաձայնագիրը, միևնույն ժամանակ, վավերացում է պահանջում։

«Անկախ բոլոր պնդումներից, երկրներից ոչ մեկը դեռ չի վավերացրել այդ համաձայնագիրը»,- փաստել է ԵՏՀ-ի ղեկավարը։

Մյասնիկովիչը նշել է, որ բիզնեսն ու իրավասու մարմինները սպասում են` երբ է գործելու ապրանքների պարզեցված շարժի համակարգը։
Այսօրվա նիստում նեղ և ընդլայնված կազմերով պետք է քննարկվի 25 հարց։ Ընդ որում` դրանց մեծ մասն ընդունվել է առանց քննարկման, քանի որ նախապես մանրակրկիտ մշակվել էր։
Պետդուման վավերացրել է ԵԱՏՄ բյուջեներում մաքսատուրքերի վերահսկողության մասին համաձայնագիրը
Առանցքային էին ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի և գազի ընդհանուր շուկայի աշխատանքի հետ կապված հարցերը։
ԵՏՀ-ի նախագահը խորհրդի մասնակիցներին հայտնել է, որ հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել Մոսկվայում օգոստոսի 19-ին` տեսակապի ռեժիմով։