Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի հետ

Ուիլյամ Բըրնսն ու Արմեն Գրիգորյանը
Կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բըրնսի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների հետագա զարգացումը:
Հանդիպման ընթացքում ԱԽ քարտուղարը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգության միջավայրը, առկա մարտահրավերները և տարածաշրջանում խաղաղության հաստատման Հայաստանի մոտեցումը։ Այս համատեքստում կողմերը քննարկել են Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացները։
Հիշեցնենք` ԱՄՆ–ի հետախուզության ղեկավարի հայաստանյան այցի մասին ավելի վաղ հայտնել էին Sputnik Արմենիայի աղբյուրները` նշելով, որ Բըրնսը Երևան է ժամանել այսօր առավոտյան։
Բըրնսին ընդունել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։